«Քարդաշյանի լոգարանն ավելի մեծ է, քան մոլորակի մարդկանց մեծամասնության բնակարանները»․ Քիմ Քարդաշյանն իր լոգարանը ցույց է տվել երկրպագուներին

256

39-ամյա Քիմ Քարդաշյանը պարծեցել է անսովոր ինտերիերային որոշմամբ։ Ռեալիթի-շոուի աստղը այգի է տեղադրել սեփական լոգարանում։

Քանյե Ուեսթի կինը երկրպագուների համար փոքրիկ էքսկուրսիա է անցկացրել իր տանը։ Հետեւորդներիուշադրությունը գրավել է պատշգամբով նախագծված լոգարանը։ Բաց տարածքում Քիմը «մինի անտառ» է տնկել։

«Ես կցանկանայի, որ դուք, ընկերներ, կարողանաք տեսնել իմ գեղեցիկ պատշգամբը՝ լոգարանում… Այս ամենը թարմ նարդոս է», — մեկնաբանել է Քարդաշյանը: