Զինվորն այսօր առավել պատրաստ է. Արցախի հրետանային զորամասի հրամանատարի տեղակալ

174

Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակի հրետանին իրեն փայլուն դրսեւորեց եւ կարողացավ իր առջեւ դրված խնդիրները կատարել պատվով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հրետանային զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Գառնիկ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ զորամասում ամեն օր մարտական պատրաստվածության դասընթացների միջոցով ավելի է բարձրացվում զինծառայողների մարտունակությունը։

Փոխգնդապետի խոսքով՝ զորամասում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի զինծառայողները սովորեն հրետանավորի կարեւոր մասնագիտությունը, միեւնույն ժամանակ ստեղծված են բոլոր հարմարությունները, որպեսզի զինվորն իրեն զգա հարազատ միջավայրում:

Վերջերս ռազմական տեսչության ստուգումների ժամանակ զորամասի մարտկոցներից մեկը զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը: Զինվորներ Ռազմիկ Բադալյանը եւ Սերգեյ Ալիխանյանը, ասում են, հպարտություն էին զգում, երբ ամեն կրակոցից հետո լսում էին «գերազանց է» գնահատականը:

Շարունակությունը՝ այստեղ