Իրինա Հարությունյանի՝ օր օրի վերելք ապրող կարիերան և հաջողության գրավականը

127

Երգչուհի Իրինա Հարությունյանն օրեր առաջ ներկայացրեց իր «Хулиганка»  երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Հետևելով երգչուհու ստեղծագործական ընթացքին՝ նկատելի է դառնում, որ վերջինս իր ծաղկման ու բուռն աշխատանքային ընթացքի մեջ է: Նա համագործակցում է ամենապահանջված թիմի հետ, ովքեր էլ օգնում են նրան օր օրի ծաղկել ու ստեղծագործական վերելք ապրել: Երգչուհու դիմահարդարումը , հագուստն ու կերպարը ևս փոփոխությունների են ենթարկված: Իհարկե, սա գովելի է, քանի որ այսօր շոու բիզնեսում արտիստները կարևորություն չեն տալիս տեսահոլովակներին ու դրանց ստեղծելը համարում են ավելորդ գումարների վատնում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հենց այդ տեսահոլովակներն են երկարացնում երգի կյանքն ու դառնում հաջողության գրավականներից մեկը:

Իրինայի «Хулиганка»  երգը պատասխանն էր արդեն հայտնի դարձած  «Девочка, Стоп !»-ին:

Կարծում եմ, որ պատասխանը ոչ միայն ստացվել է, այլ նաև մեծ լսարան գրավել, ինչի մասին խոսում են երգչուհու յութուբյան ալիքի դիտումները: Նկատելի է նաև, որ վերջին շրջանում Իրինան ակտիվ է նաև իր ֆոտոշարքերում, որոնցից ամենաթարմն ու դեռևս չհրապարակվածը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: