Մեգան Մարքլի առաջնեկի դայակն ազատվել է աշխատանքից երկու շաբաթ անց

174

News.am

37-ամյա Մեգան Մարքը մասնագետի է որոնում, որը նրան կօգնի հոգ տանել փոքրիկ Արչիի մասին։ Դայակը, որը փոքրիկի ծնունդից հետո աշխատում էր դուքսերի մոտ, չի դիմացել փորձաշրջանին։

Արքայազն Հարրիի կնոջ բարդ բնավորության մասին վաղուց է հայտնի։ Նա անձանակազմի նկատմամբ անհանգիստ վերաբերմունք ունի, եւ շատ բրիտանացիներ անհանգստանում են փոքրիկ Արչիի ճակատագրի համար։ Պահանջկոտ Մեգան Մարքլի համար դժվար կլինի ընտրել մարդու, որն ամբողջությամբ բավարարում է նրան։ Պրոֆեսիոնալ դայակը, որը Ֆրոգմոր հաուսում հայտնվել է թագավորական գահաժառանգի ծնունդից հետո, պարզապես չի դիմացել։ Նա աշխատանքից ազատվել է երկու շաբաթ անց։ Պատճառն այն է, որ դայակին պարզապես թույլ չեն տվել մոտենալ փոքրիկին։

«Մեգանը սիրում է ամեն բան անձամբ վերահսկել։ Նա միայն Դորիային՝ մորն էր թողնում մի քանի րոպե գրկել Արչիին։ Նա դուրս էր գալիս լոգասենյակից, պարզապես վազում՝ նրան վերադարձնելու համար»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է Daily Express-ը։ Նույնիսկ ստուգված եւ փորձառու դայակները չեն կարող օգնել նորաթուխ մայրիկին։ «Ոչ ոք չի խնամել Արչիին, բացի Մեգանից։ Նա նրանց թույլ չի տալիս մոտենալ Արչիին»,- շարունակել է աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սասեքսի դքսուհին եւ դուքսը երեխային կխնամեն առանց օգնականի։ Սակայն Մեգանի մայրը՝ Դորիա Ռեգլանդը, ծննդաբերությունից երկու շաբաթ անց վերադարձել է ԱՄՆ։ Նախքան դեկրետային արձակուրդը կավարտվի, եւ Մեգանը ստիպված կինի վերադառնալ պարտականություններին, նա պետք է ընտրի մարդուն, ում կվստահի առաջնեկին։