Եվրախորհրդարանը ցանկանում է իր թեկնածուին տեսնել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

159

Եվրախորհրդարանը մտադիր է ջանքեր գործադրել, որպեսզի Եվրահանձնաժողովի նախագահ դառնա  իր խմբակցությունների առաջարկած թեկնածուներից մեկը: Այս մասին պայմանավորվել են Եվրախորհրդարանի խմբակցությունների մեծամասնության ղեկավարները: Մայիսի 28-ին Բրյուսելում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նախագահների հետ հանդիպումից հետո հայտնել է նրա ներկայիս նախագահ Անտոնիո Տայանին, հաղորդում է DW-ն:

Դեմ է արտահայտնվեկ Եվրոպայի համար լիբերալների եւ դեմոկրատների դաշինքը, հայտնել  է նրա ղեկավար Գի Վերխոֆստադտը:

Ավելի ուշ նույն օրը ԵՄ երկրների եւ կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուներին:

Եվրամիության օրենսդրության համաձայն՝ Եվրոպական խորհուրդը այդ պաշտոնի մեկ թեկնածուի է ներկայացնում՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները: Առաջարկվող թեկնածությունն, իր հերթին, պետք է հաստատի Եվրախորհրդարանի նոր կազմը:

Մայիսի 23-26-ը կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների ընթացքում ամենամեծ քաղաքական ուժերը իրենց թեկնածուներին առաջադրում էին Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:

Այս սկզբունքը, որն առաջին անգամ իրականացվել է 2014 թվականի ընտրություններում, նախատեսված է, որ ԵՄ երկրների քաղաքացիները կարողանան միջնորդավորված ազդել նրա վրա, թե ով կզբաղեցնի այս բարձր պաշտոնը:

Եվրոխորհրդարանը համարել է, որ այն ժամանակ այդ սկզբունքը բարեհաջող է իրականացվել. Եվրահանձնաժողովը գլխավորեց խորհրդարանում մեծամասնություն ստացած  Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Ժան Կլոդ Յունկերը:

Ներկայումս հիմնական գլխավոր թեկնածուներ են Եվրոպական ժողովրդական կուսակցությունից գերմանացի քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը, սոցիալ-դեմոկրատ Ֆրանս Թիմերմանսը եւ ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար, Եվրոպայի համար լիբերալների եւ դեմոկրատների դաշինքից Մարգրետ Վեստագերը: