Իտալիայում ընտրել են առաջին տրանսգենդեր քաղաքապետին

147

Իտալիայում առաջին տրանսգենդեր քաղաքապետն ընտրվել է մասնակի ադմինիստրատիվ ընտրությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ապենիններում նախորդ կիրակի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների՝ 40-ամյա փաստաբան Ջանմարկո Նեգրին, որը ծննդյան պահին ստացել էր Մարիա անունը, Տրոմելոյի համայնքային ընտրություններում կարողացել էր ստանալ բնակիչների շուրջ 40 տոկոսի աջակցությունը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նեգրին, որն ավելի վաղ հայտնի էր դարձել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում իր ակտիվ գործունեության շնորհիվ, բացատրել էր հայրենակիցներին, որ ինքն իրեն միշտ ընկալում էր որպես տղամարդ եւ չորս տարի առաջ որոշել է դիմել վիրաբուժական միջամտության սեռը փոխելու համար:

Gay Center իտալական կազմակերպության նախագահ Ֆաբրիցիո Մարացոն առաջիներից մեկն էր, ով շնորհավորել էր Տրոմելոյի նորընտիր քաղաքապետին: Նա նաեւ հույս էր հայտնել, որ Ապենիններում կայացած քվեարկության ժամանակ քաղաքացիներն աջակցել են ԼԳԲՏ հանրության բազմաթիվ ներկայացուցիչների: Նրա խսքով՝ դա պետք է նպաստի «ավելի ներառական եւ ազատ Իտալիա» ստեղծելուն: