«Փորձում եմ ազնիվ լինել եւ մտածել նրանց մասին, ովքեր դիտում ու լսում են ինձ». Վլադիմիր Պոզները՝ Երեւանում

171

Անցած շաբաթվա վերջը նշանավորվեց լրագրող, գրող, հեռուստահաղորդավար, ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի առաջին նախագահ, մի շարք նախագծերի, այդ թվում՝ Ռուսաստանի Առաջին ալիքով «Պոզներ» հայտնի հաղորդման հեղինակ եւ վարող Վլադիմիր Պոզների այցով Երեւան։ Վլադիմիր Վլադիմիրովիչը եկել է մասնակցելու իր «Հրաժեշտ պատրանքներին» ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին, որն ի սկզբանե գրվել է 1990 թվականին անգլերեն։ Միայն տարիներ անց՝ 2008թ.-ին, Պոզներն այն թարգմանեց ռուսերեն… Հիմա արդեն հայ ընթերցողները կկարողանան կարդալ այն մայրենի լեզվով։

Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պոզները շնորհակալություն հայտնեց մարդկանց, ովքեր աշխատել են գրքի թարգմանության վրա (նախաձեռնող, գաղափարի հեղինակ՝ Ռուբեն Իշխանյան, թարգմանիչ՝ Ֆելիքս Բախչինյան) եւ նկատեց, որ «հայերեն թարգմանությունն իր համար հատուկ հպարտության առիթ է»… «Գիրքը կա ֆրանսերեն, գերմաներեն… Մի մեծ բան չէ․․․ Իսկ ահա հայերեն»,- բազմանշանակ ասաց Վ.Պոզները։

 

Շարունակությունը ՝այստեղ.