Ինչպե՞ս ճիշտ օգտագործել կանացի պահպանակը՝ ֆեմիդոմը. (չափահասների համար)

2211

Կանացի պահպանակ (ֆեմիդոմ), սեռական հարաբերությունների ընթացքում կիրառվող պատնեշային բեղմնականխման միջոց՝ նախատեսված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վտանգը նվազեցնելու (սուսանակ, սիֆիլիս և ՄԻԱՎ, թեպետ սեռավարակներից պաշտպանելու իր հատկությամբ այն չի գերազանցում տղամարդու պահպանակներին) և անցանկալի հղիությունից խուսափելու համար։ Կանացի պահպանակը ստեղծվել է դանիացի բժիշկ Լասե Հեսըլի կողմից։ Այն կրում են կանայք՝ ներքին սեռական օրգաններում: