Դստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետական պաշտպանություն է խնդրել սպառնալիքների պատճառով

160

Դստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարեկամները դիմել են Ռուսաստանի Քննչական կոմիտե՝ խնդրելով քրեական գործ հարուցել աղջիկների մոր նկատմամբ, ինչպես նաեւ պետական պաշտպանություն տրամադրել վկային՝ գործարարի զարմիկ Արսենին, հաղորդում է ՄԿ-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Խաչատուրյանի բարեկամները պահանջել են զրկել նրա նախկին տիկնոջը ծնողական իրավունքներից, քանի որ նա դեռեւս 2015 թվականին հեռացել էր տնից եւ չէր մասնակցել դստրերի դաստիարակությանը: Բացի այդ, նրանք հայտարարել են, որ հարցաքննություններից մեկի ժամանակ կինը ենթադրել էր, որ հայրը կարող էր հանցանք գործել աղջիկների նկատմամբ, եւ միեւնույն է թողել էր նրանց վտանգի մեջ՝ առանց իրավապահ մարմիններին դիմելու:

Գործարարի բարեկամների փաստաբանները խնդրել են Ռուսաստանի Քննչական կոմիտեին ստուգել Աուրելիայի՝ Միխայիլի սպանության մասնակցությունը: Նրանք նաեւ խնդրել են սպանվածի զարմիկ Արսեն Խաչատուրյանին պաշտպանելու համար, քանի որ վերջինն ակտիվ գործունեություն է իրականացնում «դստրերի կողմից անմեղ սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարի անունը վերականգնելու եւ հասարակության աչքերում նրան արդարացնելու ուղղությամբ»: Պաշտպանները պնդում են, որ Արսենին սպառնում են, սակայն չեն նշում, թե ով է սպառնալիքների հեղինակը:

Ավելի վաղ Լայֆը պատմել է, որ Խաչատուրյան քույրերի պաշտպանները մտադիր են վերաորակավորել աղջիկների գործողությունները որպես ինքնապաշտպանություն:

Հիշեցնենք, որ երեք քույրեր՝ Քրիստինան, Անգելինան եւ Մարիան, սպանել են իրենց հորը 2018 թվականի ամռանը: Աղջիկները պնդում են, որ հայրը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում եւ բռնություն գործադրում նրանք նկատմամբ: Քույրերի պնդմամբ՝ Միխայիլը պահում էր նրանց որպես անձնական ստրկուհիներ: Հետմահու հոգեբուժական փորձաքննությունը ցույց էր տվել ընտանիքի հոր մոտ հոգեկան խանգարումներ: