Արդյոք չափսը կարևո՞ր է սեռական հարաբերության ժամանակ

1340

BRAVO.AM

Բազմաթիվ փնթփնթոցներ են հնչում առ այն, որ կունիլինգուսիկնոջ օրգազմների տեսակներիվագինիզմի ու կարմիր օրերի մասին նյութեր կան սյունակում, իսկ տղամարդու հպարտության ու ներշնչանքի աղբյուրի մասին՝ ոչ այնքան: Խոսքն առնանդամի մասին է, որի մասին քաղհանել եմ ամենահետաքրքիր փաստերը. մտերիմ ընկերոջը պետք է դեմքով եւ հոգով ճանաչել:):


1.Առնանդամի 2 տեսակ կա: 
Առաջին տեսակն էրեկցիայի դեպքում ընդլայնվում ու երկարում է («grower»): Երկրորդ տեսակը հանգիստ վիճակում խոշոր է թվում, բայց էրեկցիայի ժամանակ շատ ավելի քիչ է մեծանում(«shower»): Միջազգային հանրահայտ «Men’s Health» ամսագիրը տեղեկացնում է, որ տղամարդկանց 79%-ն առաջին տեսակին է դասվում, 21%-ը՝ երկրորդին:

2.Ըստ հետազոտությունների՝ առնանդամների միջին չափերը տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ, Հարավային Կորեայում տղամարդու սեռանդամի երկարության միջին թիվը 9,6սմ է, Հնդկաստանում՝ 10,2սմ, Բրազիլիայում՝ 12,4սմ, Մեծ Բրիտանիայում այդ թիվը 12,9 է, Իսպանիայում՝ 14, Գերմանիայում՝ 14,4, Իտալիայում՝15: Ֆրանսիայում, ուշադրություն՝ 16 սմ, ու ես կասկածներ ունեմ, որ այնտեղ բնակվող մեծաքանակ սեւամորթների առնանդամներն են ձեւավորում այդ հետաքրքրաշարժ թիվը:

3.Առնանդամը տեսողականորեն կարելի է երկարացնել նիհարելու դեպքում: Եթե, իհարկե, կան ավելորդ կգ-եր ու ճարպային շերտ: Կորցրած յուրաքանչյուր 6կգ-ին բաժին է հասնում տեսողականորեն երկարող առնանդամի մինչեւ 1սմ: Այս փաստը կարելի է տպել ու որպես թռուցիկներ բաժանել «ուտել-խմելու» վայրերը մտնող բոլոր տղամարդկանց: Միգուցե կա՞պ նկատեն մեծ փորիկների ու ցածրորակ սեքսուալ կյանքի միջեւ:

4.Տղամարդու օրգազմը տեւում է շուրջ 6 վայրկյան: Դե, կանանցն արդեն գիտենք՝ մոտ 20 վայրկյան:


5.Գրանցված ամենախոշոր սեռանդամն ունի 34,3 սմ երկարություն եւ 15,9 սմ շրջագիծ:
 Իսկ, տեսնես, սույն տղամարդու հետ սեռական կապ ունեցած կանանց գրանցե՞լ են ռեկորդների որեւէ գրքում կամ հերոսների ցանկում:

6.Ըստ գերմանացի հետազոտողների՝ միջին վիճակագրական սեռական ակտը տեւում է 2ր 50 վրկ: Մինչդեռ կանանց թվում է, որ այն տեւում է 5ր 30վրկ: Երկուսից մեկը՝ կամ կանայք սիրում են ինքնաբավարար… էէէ, ինքնախաբեությամբ զբաղվել, կամ փեթինգը մեծահոգաբար ներառում են սեռական ակտի մեջ: Բայց, դե, ով է տեսել մեծահոգի կին այս աշխարհում…

7.Չափսն իրապես կարեւոր է: Այո: Կարեւոր է: Առաջարկում եմ համակերպվել այս մտքի հետ: Ու, աղջիկներ, եթե որեւէ տղամարդ կպնդի՝ «չափսը կարեւոր չէ, կարեւոր է տեխնիկան, ինքնատիրապետումը, մատներն ու աչքերի գույնը», ուրեմն նրա գլխավոր աքսեսուարի երկարությունը տեղավորվում է, օրինակ, 11,3-14,9 սմ-ի միջակայքում: Հակառակ դեպքում, որտեղից է «համոզված», որ չափսն, իբրեւ, կարեւոր չէ: Եթե, իհարկե, նա հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ չէ:

8.Էրեկցիայի ու սերմնաժայթքման համար պատասխանատու է ոչ թե գլխուղեղը, այլ ողնուղեղը: Իսկ դա նշանակում է, որ էրեկցիա կարող է «պատահել» որեւէ պատահական ու անվերահսկելի պահի: Սերմնաժայթքման ազդանշանը նույնպես ստացվում է ողնուղեղի կողմից եւ իրականցվում փոքր կոնքի ու մեջքի գոտկային հատվածի մկանների կրճատման արդյունքում: Ինչպիսի կուրիոզ. փաստորեն, տղամարդու կյանքի գլխավոր գործունեություններից մեկն ուղեղի հետ շատ քիչ կապ ունի:

9.Առնանդամի վնասվածքների ամենահաճախ հանդիպող պատճառը չափազանց ինտենսիվ մաստուրբացիան է: Ի դեպ, առնանդամը հնարավոր է «կոտրել»: Դա, որպես կանոն, տեղի է ունենում կամ ագրեսիվ սեքսի, կամ կտրուկ անհարմար շարժման, կամ վերը նշված ժրաջան մաստուրբացիայի դեպքում: «Կոտրվելու» պահին խռթոց է լսվում, որին հաջորդում են տանջալից ցավերը: