Հայ-լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, լքի Հայաստանը. նախկին դեսպան. Aravot.am

181

Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկիի տեղեկություններով, Հայաստանում 2014 թվականից գործող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, որ լքի Հայաստանը: «Aravot.am»–ը գրում է, որ այս մասին դեսպանն ասաց հայաստանցի լրագրողների հետ Լեհաստանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ։

Նախկին դեսպանը նշել է, որ այդ  մասին իմացել է մասնավոր զրույցում եւ շատ փակագծեր չի բացում:

Ընկերությունը զբաղվում է բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության արտադրատեսակներ`կեղծ թիրախներ, տեխնիկական եւ այլ վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր եւ այլն: 2017-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկությունը 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում է արտադրում ՀՀ զինուժի համար։