Աշխարհում առաջին վիրտուալ բլոկչեյն հագուստը վաճառվել է 9,5 հազար դոլարով

156

Հոլանդական The Fabricant ստարտապը, Dapper Labs ստուդիան եւ դիզայներ Ջոաննա Յասկովսկան ներկայացրել են Iridescence եզակի բլոկչեյն հագուստը, որը գոյություն ունի բացառապես վիրտուալ տարածքում, հաղորդում է Gmbox-ը:

Iridescence-ը եզակի հագուստ է, առաջինն իր տեսակով: Այն կարելի է հագնել փողոց դուրս գալիս, սակայն դա պարզապես սովորական թվային հագուստ չէ, այլ ինչ-որ արտասովոր մի հագուստ, որը չի կարելի գտնել եւ գնել վիդեոխաղերում:

Ստեղծողների խոսքով՝ Iridescence-ն անկրկնելի վիրտուալ հագուստ է, որը «կարվում է» գնորդի ճաշակով:

Հագուստը նորաձեւության եւ տեխնոլոգիաների սահմանին է գտնվում: Այսպիսով, չունենալով նույնիսկ իրական ֆիզիկական մարմնավորում՝ Iridiscence-ն իրական արժեք ունի: Այն ձեռք են բերել 9,5 հազար դոլարով: