Թրամփի թվիթերյան էջը դարձել է «բանալ» եւ կորցրել նախկին ուժը. Axios

159

Թվիթերի միջոցով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ լսարանի հետ փոխազդեցության արդյունավետությունը կտրուկ նվազել է, գրում է Axios պարբերականը՝ հղում անելով CrowdTangle-ի հետազոտությանը:

Վերլուծաբանները գրանցել են փոխազդեցության ցուցանիշների անկումը, որը բնորոշվում է նրա գրառումների եւ սոցիալական ցանցում հետեւորդների քանակով: Այդ ցուցանիշը շատ ավելի է թուլացել՝ ի տարբերություն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու սկզբնական ժամանակաշրջանի:

Պարբերականը նշում է, որ «Թրամփի հաղորդակցության ամենահզոր գործիքը» կորցնում է իր արդյունավետությունը: Օրինակ՝ Թվիթերում Թրամբի փոխազդեցության գործակիցը նվազել է. 2016 թվականին ընտրվելիս այն կազմել էր 0.55 տոկոս, իսկ այժմ՝ 2019-ի մայիսին, 0.16 տոկոս է: 2017 թվականի հունիսին այդ գործակիցը գտնվում էր 0.32 տոկոսի մակարդակում:

Թրամփի թվիթերյան գրառումները կորցրել են ագրեսիվությունն ու դարձել պարզապես «բանալ», ինչը երեւում է 2106 թվականի ընտրություններին միջամտելու շուրջ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության մասին նրա հաղորդագրություններն ուսումնասիրելիս: Այդ թեման «սկանդալային» էր, սակայն դարձել էր Ամերիկայի առաջնորդի թվիթերում «առօրեական», նշված է նյութում:

Այդուհանդերձ, Թրամփի թվիթերի հաճախականությունն աճել է նախագահության ամբողջ ընթացքում. առաջին 6 ամիսներին նա թվիթերյան գրառումներ էր կատարում ամսական 157 անգամ, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում՝ ամսական 284 անգամ, հաղորդում է Gazeta-ն: