Կենդանակերպի նշաններ, որոնց հետ իդեալական սեքս կունենաք

166

Խոյսեքս Կշեռքի հետ

Կշեռքները կարող են անկողնում ձեզ հետ համեմատվել եռանդով եւ նորույթներ փորձելու պատրաստակամությամբ: Մի հանդիպեք նրանց հետ, քանի որ եթե ցանկանաք քննարկել խնդիրները կամ վիճաբանել, Կշեռքները կհրաժարվեն մասնակցել. նրանք ատում են կոնֆլիկտները:

Ցուլսեքս Ձկների հետ

Ցուլը սիրում է երկար գգվանքները, եւ Ձկները բնազդով գտնում են նրանց բոլոր քնքուշ տեղերը: Մի հանդիպեք նրանց հետ, քանի որ նրանց հիփի մենթալիտետը չի հասկանա շքեղության ձեր ձգտումն ու անվտանգության անհրաժեշտությունը:

Երկվորյակսեքս Ջրհոսի հետ

Երկվորյակները սեքսում կհամապատասխանեն Ջրհոսին, քանի որ վերջիններս ձանձրալի չեն անկողնում, եւ երկուսն էլ բաց են էքսպերիմենտների համար: Բայց մի հանդիպեք նրա հետ, նա ատում է խոսել զգացմունքներից, իսկ դուք խոսում եք ամեն ինչի մասին:

Խեցգետինսեքս Կույսի հետ

Կույսերը գաղտնի կողմ ունեն, ինչպես եւ դուք: Բացի այդ՝ նրանք հակված են քննադատել, ինչը դուք չեք կարողանում հանդուրժել: Նրանք ավելի շատ ուզում են ցույց տալ այն, ինչ գիտեն, քան լսել ձեզ:

Առյուծսեքս Աղեղնավորի հետ

Նրանց էներգիան ու կյանքի ծարավը համապատասխանում է ձեզ: Բայց մի հանդիպեք նրա հետ, քանի որ նրանք երբեք իրենց ամբողջ ուշադրությունը ձեզ վրա չեն կենտրոնացնի: Նրանք մշտական նորությունների կարիք ունեն, իսկ դուք չեք կարող տանել այն փաստը, որ դուք նրանց համար բավարար չեք:

Կույսսեքս Ձկների հետ

Կույսեր, դուք կվայելեք Ձկների ստեղծագործականությունն ու զգայունությունը, բայց նրանց երազկոտությունն ու իրերը լուրջ չընդունելու ունակությունը չի աշխատի պրակտիկ եւ քրտնաջան անհատականության հետ:

Կշեռքսեքս Կարիճի հետ

Եթե ցանկանում եք անմոռանալի սեքսուալ փորձ ունենալ, գտեք Կարիճի: Նրանք ձեզ աննկարագրելի սեքս կպարգեւեն: Բայց խուսափեք նրանց հետ հարաբերություններ հաստատելուց, քանի որ նրանք շատ բռնկուն են ներդաշնակ զգացմունքների համար:

Կարիճսեքս Ջրհոսի հետ

Դուք սեքս սիրում եք, բայց ձեզ համար դժվար է զբաղվել պատահական սեքսով: Եթե դուք ձեզ թույլ տաք պարզապես հաճույքի համար սեքս, ընտրեք Ջրհոսին: Բայց մի հանդիպեք նրանց հետ. ձեր սեփականատիրական բնույթը նրանց ազատամտության հետ չի համընկնի:

Աղեղնավոր. սեքս Այծեղջյուրի հետ

Այծեղջյուրի հետ սեքսը կարող է լի լինել արկածներով, երբ խոսքը նրան ստանալու մասին է: Բայց մի հանդիպեք նրա հետ: Այծեղջյուրը չափազանց կոշտ ու պրակտիկ է ձեզ համար:

Այծեղջյուրսեքս Խեցգետնի հետ

Այծեղջյուր, եթե դուք պատահական սեքս եք ուզում, ապա ընտրեք Խեցգետնի եւ թեժ գիշեր կունենաք: Ուշադրություն. Խեցգետնի հետ մեկ գիշերը մի փորձեք վերածել ավելիին. նրանք շատ էմոցիոնալ են եւ շատ արագ են կապվում: Ձեզ ավելի անկախ զուգընկեր է պետք:

Ջրհոսսեքս Ցուլի հետ

Փորձեք սեքս Ցուլի հետ, նա զգայունության ավելցուկ ունի: Բայց Ցուլը ձեզ համար չէ, նա չափազանց համառ է ու ոչ ճկուն՝ լավ զույգ դառնալու համար:

ՁկներՍեքս Առյուծի հետ

Սեքսով զբաղվեք Առյուծի հետ, երբ ցանկանում եք զգալ զգացմունքների բոլոր նրբերանգները: Բայց մի հանդիպեք նրա հետ. դուք կարող եք մտածել ուրիշների մասին, իսկ Առյուծը՝ միայն իր: