Երեկ արտակարգ դեպք է եղել. Փեսացուն մահացել է հենց հարսանիքի ժամանակ. շոկային տեսանյութ. միայն իմանաք, թե որն է եղել պատճառը

285

Հարսանիքի հայկական ավանդույթներ
Հարսանիքի զարգացման վաղ՝ մայրիշխանության շրջանում կատարվել է պարզ արարողություններով։ Որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում,


երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։ Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։

Հարսանիքը, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները,

ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք (խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայր, քահանա, քավոր և այլն)։ Ըստ եկեղեցական ավանդույթի Հարսնաքույր և խաչեղբայր անձը կարող է լինել իր կյանաքում միայն մեկ անգամ և միայն մեկ զույգի համար։

Եկեղեցու առաջ մի քանի անգամ արգելվում է լինել Խաչեղբայր և Հարսնաքույր, քանի որ նրանք հանդիսանում եմ միայն մեկ ամուսնական զույգի վկաներ։ խաչեղբայր և հարսնաքույր ընտրելիս պետք է ամպայման ուշադրություն դարցնել այս հանգամանքին։

Ծիսակարգ
Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ։

Հարսանիքները կատարվել են հիմնականում աշնանը՝ գյուղատնտեսական աշխատանքներից հետո և տևել են 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։

Հարսանեկան բուն նախապատրաստություններ

Հարսանեկան բուն նախապատրաստություններն սկսվել են հարսին լողացնելու արարողությամբ, որը ուղեկցվել է երգ ու պարով։ Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արարողությունը, որին մասնակցել են ազգականներն ու շքախմբի անդամները (մակարներ, եղբայրներ,

պահապան երիտասարդներ), կատարվել է շուքով։ Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայությամբ բացել են գինու կարասները և լցրել ամանների մեջ։ Այդ ընթացքում տղայի հայրը գերեզմանատանը տերտերին օրհնել է տվել նախնիների ու հարազատների

գերեզմանները, իսկ փեսան այցելել է հարսնացուի ազգականներին՝ այդ տարի մահացածների ընտանիքներից հարսանիքի թույլտվություն ստանալու։ Միևնույն օրը թե՛ հարսի, թե՛ փեսայի տանը պատրաստել են հարսի նստելու տեղը, որը հարսի տանը շրջափակվել է խորհրդավոր նախշակարերով, աչքի ուլունքներով, թալիսմաններով զարդարված վարագույրով։