Հայաստանի թոփ երգիչները. որքա՞ն գումար է պետք նրանց հարսանիքներին հրավիրելու համար

206

Ես Անին եմ, և ինձ շատ հետաքրքիր էր, թե մեր հայ արտիստներն ինչքանով են երգում հարսանիքներին։ Այս ամենը, իհարկե, կոնֆիդենցիալ է և երբեք նրանց տված ոչ մի հարցազրույցում չես կարդա, իսկ այ նրանց մենեջերները սիրով կբացեն փակագծերը: Ես որոշեցի անցկացնել իմ սեփական հետաքննությունը: Զանգահարել եմ ամենապահանջված արտիստներին, իսկ նրանց համարները դժվար չէր գտնել․ յուրաքանչյուրի Ինստագրամում գրված է մենեջերի հեռախոսահամարը:
Նախ՝ ասեմ, որ յուրաքանչյուր արտիստի հիմնական փաթեթը 5 երգն է, այսինքն՝ կես ժամ տևողությամբ ելույթը Իհարկե, դուք կհարցնեք զեղչերի մասին։ Այո՛, դրանք ևս կան, իսկ մնացածը կարող եք լսել տեսանյութում: Նշեմ, որ մենեջերներից շատերն առաջինը հետաքրքրվում էին, թե որտեղ է լինելու հարսանիքը․ գուցե նաև դրանից էր կախված գինը:

Ռազմիկ Ամյան, Մարտին Մկրտչյան, Սարո

Հայկական շոու-բիզնեսի ամենաթոփային դեմքերը, ում կարելի է տեսնել թե՛ Հայաստանում և թե՛ դրսում անցկացվող հարսանիքներին, Սարոն, Մարտին Մկրտչյանը և Ռազմիկ Ամյանն են:
Մարտին Մկրտչյանը 5 երգը կատարում է 6000 դոլարով, բայց բախտներդ չի բերի, եթե նա Հայաստանում չէ, և դուք շատ եք ցանկանում, որ նա ներկա լինի Ձեր հարսանիքին․ այդ դեպքում դուք կես ժամ նրա երգերը վայելելու համար ստիպված պետք է վճարեք 10.000 դոլար:
Ի դեպ, նույն պրոդյուսերական ընկերությունը աշխատում է Ռազմիկ Ամյանի և Սարոյի հետ: Ռազմիկ Ամյանը կես ժամ երգելու համար պահանջում է 10.000 դոլար, Սարոն երեք երգը կատարում է 5000 դոլարով, կես ժամվա համար պահանջում է 7000 դոլար, իսկ 40 րոպեի համար՝ 8000 դոլար: