Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

162

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեւդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Եթովպիայի միջեւ հարաբերությունները զարգանում են վստահության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ «Երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության պատմությունը երկու երկրների միջեւ կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու եւ խորացնելու ամուր հիմք է»,-ընդգծել է նախագահը:

Հանրապետության նախագահը Սահլե-Վորկ Զեւդեին հաջողություններ է մաղթել, իսկ Եթովպիայի ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն։