ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի (ֆոտո)

703

Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա եւ մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ Սպիտակավոր եկեղեցում է ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհ:

Նրանք հարգանքի տուրք էն մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:

Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ:

Փա՛ռք մեր նահատակված եւ կենդանի հերոսներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: