Ինչպե՞ս և ինչո՞վ տղամարդուն անկողնում զարմացնել

192

Որակյալ սեքսը ներդաշնակ եւ ամուր հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է: Եվ կարեւոր չէ, ամուսնացած եք 20 տարի, ամուսնացել եք մեկ տարի առա՞ջ, թե՞ տղամարդու հետ հանդիպում եք մեկ ամիս. ուժեղ սեռի բոլոր ներկայացուցիչները մոռացության են մատնվում սիրելի կնոջ հմուտ գրկում, իրենց զգացմունքների մեջ կասկածելու նվազագույն հնարավորություն իսկ չեն տալիս եւ, որ ամենակարեւորն է, աստվածացնում են նրան՝ չնկատելով այլ գեղեցկուհիների:

Մեզանից յուրաքանչյուրը երազում է շքեղ եւ կրքոտ սեքսի մասին, երազում է այրող համբույրների եւ ռոմանտիկ առավոտի մասին, որը սահուն կերպով հաջորդում է բուռն գիշերվան: Ընդ որում, ստանալով այս ամենը եւ նույնիսկ ավելին, շատ աղջիկներ վաղաժամ թուլանում են, դադարում են սեքսին պատշաճ ուշադրություն հատկացնել, սկսում են զբաղվել կենցաղով՝ միամտորեն կարծելով, թե իդիլիան կձգվի ամբողջ կյանքի ընթացքում: Տղամարդը տանը տիրուհուն գնահատում է, դա փաստ է: Բայց նա խելքահան է լինում նրա համար, ով անկողնում իսկական հրաշքներ է գործում, ով գիտի երբ, որտեղ եւ ինչպես սեղմել նրա հոգու եւ մարմնի անհրաժեշտ ստեղները, որպեսզի հնչի երկուսին էլ հաճույք պատճառող գեղեցիկ եւ կրքոտ երաժշտություն:

Տղամարդիկ սիրում են նորույթներ, փոփոխություն, կիրք, զգացմունքայնություն, այդ պատճառով կինը պետք է ոչ միայն զարմացնի իր սիրեցյալին կերպարանափոխությամբ, այլեւ մշտապես բարձր պահի իր հանդեպ սեքսուալ հետաքրքրությունը, ստիպի ցանկանալ իրեն ամենից անսպասելի վայրերում եւ աշխատանքից հետո վազել տուն: Կհարցնեք, ինչպե՞ս հասնել դրան, իսկ մենք կպատասխանենք. մեր ոչ խորամանկ խորհուրդների օգնությամբ:

Էրոտիկ պար եւ մերսում

Ե՛վ հմուտ էրոտիկ պարը, ե՛ւ մերսումը զուգընկերներից շատերի համար երազանք են, որի մասին գիտեն ամսագրերից եւ հեռուստածրագրերից: Այս երկու տարրերը ոչ միայն տղամարդուն հետաքրքրելու միջոց են, այլեւ իրական արվեստ, որն ունակ է մերկացնել ոչ միայն կնոջ մարմինը, այլեւ հոգին: Էրոտիկ եւ հանպատրաստից պարի ժամանակ կնոջ մարմինն իրականություն է դարձնում սեքսուալ բոլոր երեւականությունները: Կինն ազատվում է բոլոր այն արգելքներից, որոնց պարտավոր է ենթարկվել առօրյա կյանքում, նրա համար գոյություն ունի միայն «այստեղ» եւ «հիմա»: Ժեստերի, դիմախաղի եւ սահուն շարժումների օգնությամբ նա զուգընկերոջը պատմում է իր ցանկությունների, երազանքների մասին, իսկ տղամարդուն մնում է միայն ուշադիր լսել եւ տրամադրվել ֆանտաստիկ եւ երկար սեքսի՝ պարից կամ մերսումից հետո:

Դերային խաղեր

Եթե մեր ամբողջ կյանքը խաղ է, ինչո՞ւ սիրելիի հետ իսկական թատրոն չկազմակերպենք անկողնում: Դերերով հանպատրաստից սեքսն ունակ է վերադարձնել կիրքը եւ իսկական կրակ բորբոքել զուգընկերների միջեւ, ընդ որում խաղը երբեմն օգնում է կյանքի կոչել ամենախենթ երեւակայությունը: Իսկ ի՞նչն ենք դերային խաղ կոչում: Դա զգեստափոխված եւ հստակ մտածված կոնցեպցիայով սեքս է, երբ նա ոստիկան է, դուք՝ տիկին, ով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները; նա ուսուցիչ է, դուք՝ աշակերտուհի; նա հիվանդ է, իսկ դուք՝ բուժքույր եւ այլն: Ձեր սիրելին դեռեւս պատանի տարիքում երազել է քնել գրադարանավարուհու հե՞տ: Մի գիշեր կերպարանափոխվեք մոխրագույն կոստյումով եւ ակնոցով կնոջ: Կամ դուք վաղուց երազում եք ժամանակավորապես նրա քարտուղարուհի՞ն դառնալ: Այդ դեպքում «ուշացրեք զեկույցի պատրաստումը» եւ սեքսի տեսքով պատիժ կրեք ձեր ղեկավարից:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ