Հայ աղջիկների 7 նորաձև թրենդներ, որոնք ազդում են հայ տղաների նյարդերի վրա

163

Past.am

Թող ինձ ներեն մեր աղջիկները, բայց իբր քիչ ձևիստ էին, հիմա էլ իրենց տվել են տարբեր ու տարատեսակ նորաձև թրենդերի, որնք մի այլ կարգի չեն բռնում իրենց մեծամասնության հետ, իսկ որոշ դեպքերում՝ համամարդկային տխմարության դրսևորում են։ Եվ սա չի կարող չազդել առանց այն էլ նյարդային ու էս մեր հայ աղջիկների ձեռքը հալումաշ եղած տղաների նյարդային համակարգի վրա։ Ահա 7 նման նորաձև թրենդ, որոնք կարող են հունից հանել հայ տղաներին։

7. Սելֆի սթիք

Չգիտեմ ով ա մոգոնել էս ուռոդությունը, բայց դրան պետք ա բռնելու աշխարհի բոլոր սելֆի սթիքերով շանսատակ անել։ Էս ի՞նչ ա տո, քաղաքում քայլում ես, ոնց որ մինի-ցախավելներով զինված վհուկների էսկադրիլիա եկած լինի։ Որ անկյունի, որ շիթիլի տակ նայես՝ ցցված փայտ է, որի ծայրին սելֆի անող այֆոնն է։ Աղջիկներ ջան, հավանաբար տեղյակ չեք, բայց սելֆիներ անելը արդեն հագեկան շեղում է ճանաչվել, իսկ դրանք ավելի հարամար ու ավելի շատ անելու համար նախատեսված աքսեսուարներ գնելուց արդեն կոնկրետ հոգեկան հիվանդության հոտ է գալիս։

6. Ոտքերը լուսանկարել

Զարգացել են, քանի կար դուբլյոնկով էին ջուրը մտնում Սևանում ու Քոբուլեթիում, որ հանկարծ հին հայկական հակասեքսուալ նամուսը գետնովը չտան, էն էլ հիմա հայտնաբերել են մասնավոր լողավազանները, որոնք այցելելիս, ոմանք իրենց սուրբ պարտքն են համարում ոտքերի «սելֆի» անելը։ Ու դեռ հեչ, որ ինչպես նշեցի, էդ նույն մասսան դեռ անցած տարի դուբլյոնկով ու հիջաբով էր ջուրը մտնում, բայց լավ, գոնե գեղագիտականության խաթեր, կարելի՞ է հրաժարվել էդ ախմախ սովորությունից, եթե ձեր ոտքերը պատահաբար հիշեցնում են կոնցլագերից նոր ազատված ռազմագերու վերջույթներ, կամ էլ ընդհակառակը՝ մինչև ոտքի եղունգները նրբագեղ ու հայեցի ցելյուլիտով են պատված։ Մեր տղերքին հալալ ա, անգամ սկսեցին ծաղրել այս ախմախությունը ու իրենք սկսեցին իրենց մազոտ վերջույթների նկարները դնել իրենց էջերում՝ ընգծելով երևույթի անհեթհեթությունը։

Շարունակությունն ՝ այստեղ