Գնացեք նայեք՝ կտենաք, որ նորմալ հարկեր ենք վճարել. Սամվել Ալեքսանյան

184

 

Past.am

Առաջ եղել է մեկ ֆիրմա, հիմա ընդեղ 7 ֆիրմա է. ես հիմա չեմ իմանում՝ ինչքան ենք վճարել հարկ, բայց գնացեք նայեք կտենաք, որ նորմալ հարկեր ենք վճարել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը՝ խոսելով վիճակագրական կոմիտեի այն տվյալներից, որ հեղափոխությունից հետո ավելի քիչ հարկ է վճարվել, քան՝ նախորդ իշխանության ժամանակ:

«Բայց ո՞վ ա ասում, իհարկե, չկա տենց բան: Գնացեք, մի հատ ճշտեք: Ես չեմ ասում, որ վիճակագրությունը կեղծված է»,- ասաց նա եւ ավելացրեց, որ նոր իշխանության հետ շատ «նորմալ» հարաբերություններ են:

Հարցին՝ արդյոք ինքը հիմա համարվում է գործարար, պատասխանեց՝ «Հիմա բիզնեսմեն եմ, վսյո»:

Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին գումար է փոխանցում: