Ադրբեջանցի հաքերները հրապարակել են 2 հազարից ավելի հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր. Սամվել Մարտիրոսյան

161

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ ադրբեջանցի հաքերները հրապարակել են ավելի քան 2000 հայերի ֆեյսբուքյան գաղտնաբառերը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանական հաքերները այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելի հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում:

1. Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներն են։

2. Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք:

3. Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք. պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում եւ այդ մարդկանց են որսում։
http://bit.ly/2QBsaBz

4. Ու հասկանում եք, որ պետք ա շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։

5. եթե արդեն կոտրել են – ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked եւ փորձեք վերականգնվել:

6. Նամակներով եկած հղումները մի բացեք։