Աղվան Հովսեփյանը խուսափեց «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ հարցերից

141

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր՝ մայիսի 28–ին Ապարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք հարցաքննվե՞լ է Մարտի մեկի գործի շրջանակներում, ապա նաև հարց ուղղեցին իր նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի վերաբերյալ, սակայն Հովսեփյանը անպատասխան թողեց հարցերն ու արագ հեռացավ։

Նշենք, որ այսօր Ապարան են այցելել կառավարության  ներկայացուցիչները՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Ավինյանին Ապարանում ուղեկցում են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: