Հորոսկոպի ամենալիրբ ու փչացած կանայք. Գտա՞ք ձեր կնոջն այս ցանկում

124

Աստղագուշակները հաճախ են պատմում այս կամ այն կենդանակերպի նշանների համատեղելիության մասին։ Ահա ցուցումներ՝ բոլոր կենդանակերպի նշանների համար։

Խոյ

Խոյ-կանայք միշտ սերն առաջին տեղում են դնում։ Երբ նրանք սիրահարվում են, պատրաստ են նվիրել ամբողջ կյանքն ու ժամանակը։ Այս կանանց մոտ հարաբերությունները միշտ ինտենսիվ են զարգանում։ Սակայն մյուս կողմից՝ հենց Խոյ-կանայք հեշտությամբ կարող են ապրել առանց տղամարդու։ Դե իհարկե, նրանք էլ մսից և արյունից են, և իրենց համար ամենալավն են ուզում, բայց հենց նրանք են գնահատում ազատությունն ու անկախությունը։ Ուղղակի նրանք միշտ ամենալավին են սպասում։ «Պարզապես ինչ-որ մեկը» նրանց համար չէ։ Վիճաբանության մեջ Խոյի խոսքը միշտ վերջինն է։ Բայց այս մարդիկ միշտ պատասխանատվությունն իրենց ուսերին են վերցնում և ինքնուրույն են։
Խոյի հակասությունը նրանում է, որ նա  թույլ չի տա, որ զուգընկերը իշխի իրեն, սակայն քնքուշ նապաստակ էլ նրան պետք չէ։ Նա երբեք չի պարտադրի իր ներկայությունը, սակայն իր հանդեպ կորցրած հետաքրքրությունը կվշտացնի նրան։ Այդ իսկ պատճառով իր հետ հարաբերություների մեջ հաճախ իշխանության բաշխման խնդիրներ են լինում։ Խոյը ոչ միայն սեր է, այլ նաև մարտահրավեր։ Տղամարդը, որը դիմադրում է կանանց ճնշմանը, Խոյերի համար հիանալի զուգընկեր է։ Սակայն կա մի մեծ թուլություն՝ հպարտություն։ Նույնիսկ երբ նրանք գիտակցում են, որ իրավացի չեն, գրողը տարած հպարտությունը թույլ չի տալիս դա ընդունել։ Հենց հպարտությունն է պատճառ դառնում ազդակների, որոնք ժամանանակ առ ժամանակ տիրում են Խոյերին։ Մյուս կողմից էլ, Խոյերը լավատեսներ են, և դա օգնում է նրանց  հաճելի անձնավորություն լինել։
Խոյ-կնոջը կարելի է գայթակղել հաճոյախոսություններով։ Նրանք շատ են սիրում, երբ իրենցով հիանում են։ Խոյերը ուզում են, որ իրենց ոչ միայն սիրեն, այլ նաև հպարտանան նրանցով։ Խոյերը պատրաստ են կրկնակի ջանքեր գործադրել դրա համար։

Պետք է հիշել, որ Խոյ-կանայք շատ խանդոտ են և երբեմն շատերին նրանց հետ հարմար չէ հենց այդ պատճառով։ Ամեն դեպքում, Խոյերին վերահսկել չի կարելի․ նրանց պետք է ուղղակի վստահել։ Բոլոր Խոյերը ձեռնարկատիրական հոգի ունեն, և հաճախ դժվարանում են հրաժարվել կարիերայից հանուն ընտանիքի։ Կենդանակերպի նշանների կանանցից ոչ ոք ունակ չէ այդպես պայքարել հանուն աշխատելու իրավունքի։ Նրանք իսկապես կարծում են, որ սիրած գործով չզբաղվելը մեղք է։ Եթե ձեր ընտրյալը Խոյ-կին է, փառք տվեք Ասռծուն․ դուք գտել եք այն կնոջը, որը կարող է լուծել ցանկացած խնդիր՝ մնալով կրքոտ, հավատարիմ և վստահ։

Երկվորյակներ

Նրանք երբեք հաշվի չեն առնում բարեկամ-հարևանների կարծիքը։ Երկվորյակի մեջ համատեղված են միանգամից մի քանի անձ՝ բոլորը տարբեր։ Լուրջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ շատ բարդ է․ չգիտես, թե ում հետ գործ ունես, նույնիսկ եթե տարիներ շարունակ ճանաչում ես մարդուն։ Սակայն նրանք միշտ պատրաստ են փորձել և ընդլայնել իրենց հորիզոնները։ Միակ բանը, որ կձանձրացնի այս մարդկանց հետ շփվելիս, միապաղաղությունն է։  Նրանք դուր են գալիս բոլորին, և միևնույն ժամանակ երբեք իրենց չեն դավաճանի։

Նրանք կարող են շատ շուտ սիրահարվել և շատ շուտ հիասփափվել։ Այս կնոջը նվաճելու լավագույն ճանապարհը սեփական ինքնությունը ցույց տալն է: Նա պետք է հասկանա, որ հենց դուք եք այդ տղամարդը։

Նրանք գիտեն գումար վաստակելու բոլոր ձևերը, բայց միևնույն ժամանակ կարող են անտարբեր լինել փողի հանդեպ։  Երբեմն նրանց բարդ է հասկանալ, իսկ երբեմն էլ չափազանց պարզ։ Եթե դուք ինչ-որ ծանր իրադարձություն եք ապրել միասին, ապա մոռացեք այն․ Երկվորյակները ունակ են սեփական սխալների վրա սովորելու և ամեն բան կրկին սկսելու։ Այս կանայք կենսուրախ, հաճելի և զվարճալի գործընկերներ են, սակայն պատահում է, որ նրանց ցինիզմն ու սուր լեզուն անտանելի են դառնում։

Մյուս կողմից՝ այս կանայք միշտ իրենց տղամարդու կողքին կլինեն. ինչով էլ որ նա չզբաղվի։ Նրանք ստեղծագործ, հետաքրքրասեր և վառ երևակայություն ունեցող մարդիկ են։ Սիրում են հաճոյախոսություններ և կարծում են, որ սեքսն ու սերը նույնական հասկացություններ են։  Այս կանանց տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցը ցույց տալ նրանց ձեր սերը, կամ որոշ ժամանակով ազատել նրանց կենցաղային ղնդիրներից։

 

Առյուծ

Առյուծ-կանայք, ինչպես և թանկարժեք քարերը, սիրո և հարգանքի կարիք ունեն։ Ցավոք, երբեմն նրանք վախեցնում են տղամարդկանց իրենց խարիզմատիկ պայծառությամբ։ Բացի դրանից, և կանայք, և տղամարդիկ սիրում են շրջապատված լինել բազմաթիվ ընկերներով, այնպես որ չզարմանաք, եթե ձեր ընկերուհին անցյալում շատ տղամարդ-ընկերներ է ունեցել։

Չփորձեք նրան վերահսկել և չափազանց հոգատար լինել։ Եթե դուք տառապում եք թերարժեքության բարդույթով, ապա կարող եք մոռանալ Առյուծ-կնոջ մասին։ Նա կսիրի կրքոտ սիրով և ինտենսիվությամբ միայն նրան, ով ինքն իրեն է սիրում։ Չնայած, որ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Նրանք շատ սրտաբաց են, բարի և հասկացող, բայց ոչինչ հենց այնպես չեն անում։ Նրանք կարծում են, որ գիտակցված հաճոյախոսություններն ավելի լավ են, քան ուղղակի խոսքերը։ Սակայն, մի ասեք նրան ուղղակի «սիրում եմ», ասեք՝ «շատ եմ սիրում»։ Նրանք եսասեր, սառնասիրտ և ժլատ չեն մարդկային ուշադրության նկատմամբ․ուղղակի նրանք պահանջկոտ են և հավակնոտ։

Առյուծները սիրում են գումար ծախսել զարդերի, կոշիկների և հագուստի վրա։ Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ամաչկոտության և հեզության հետ։ Եթե ցանկանում եք, որ նա ձեզ սիրի, ապա դուք պետք է տաք նրան բոլոր հնարավոր հաճույքները։ Միայն այդպես նա կհասկանա, որ դուք պատրաստ եք դիմակայել դժվարություններին։ Սեքսը նրա համար շատ կարևոր է, այնպես որ պետք է լավ սիրեկան լինեք, և նա, չնայած իր եսասիրությանն ու հպարտությանը, չի կարողանա դիմակայել։ Առյուծ-կանանց համար խանդը ժամանակի անիմաստ կորուստ է, սակայն մյուս կողմից զուգընկերոջ զայրույթը կստիպի կենդանություն տալ հարաբերություններին։ Այնպես որ, կիրառեք այս հնարքը՝ կրքի կայծը բոցավառելու համար։
Ի դեպ, նրանք լավ ճաշակ ունեն և ունակ են իրենց գեղեցկությունն ընդգծելու։ Նա իդեալական է և հրաշալի ամեն հարցում․ դուք միշտ ուրախ ու հպարտ կլինեք նրա կողքին, միասին ապագա պլաններ կծրագրեք, և պատրաստ եղեք սիրել միմյանց ամեն գիշեր։

 

Շարունակությունը՝ այստեղ