Ճապոնացին, որը կուլ էր տվել կոկաինի 246 փաթեթ, մահացել է Մեխիկոյից թռչելիս

135

 

Ճապոնացին, որը կուլ էր տվել կոկաինի 246 փաթեթ, մահացել է Մեխիկոյից թռչելիս, տեղեկացնում է BBC-ն։

Ճապոնական միջազգային Նարիտա օդանավակայան ուղեւորվող չվերթը հարկադրյալ վայրէջք է կատարել մեքսիկական Սոնորա նահանգում այն բանից հետո, երբ տղամարդը ցնցումների մեջ է ընկել։ Իշխանությունները տեղեկացրել են, որ տղամարդը, որի անունն էր Ուդո Ն, մահացել է ուղեղի կաթվածից, որն առաջ է եկել թմրանյութի չարաշահումից։

Համաձայն Սոնորայի գլխավոր դատախազի հայտարարության՝ կոկաինով փաթեթները՝ 2,5 սանտիմետր երկարությամբ եւ 1 սանտիմետր լայնությամբ, հայտանեբրվել են նրա ստամոքսում եւ աղիներում դիահերձման ժամանակ։