Անչափահասների մուտքը խստիվ արգելվում է…Նայի՛ր աչքերիս մեջ, կարո՞ղ ես

174

Նայիր աչքերին… տես ո՜նց են նայում
Ու ո՜նց են ձգում փայլով շողաթաց,
Չասվող խոսքերի բույրով հմայում
Եվ իրենց գիրկն են քեզ քաշում կամաց:


Картинки по запросу Նայի՛ր աչքերիս մեջ, կարո՞ղ ես (15+ Photo)

Փախչել չես կարող դու նրանց առաջ,
Քեզ քո ցանկության ցավին են գամում,
Հողի մեջ ծլող բույրերով կանաչ
Սուրբ կրակներ են սրտիդ մեջ քամում:

Картинки по запросу Նայի՛ր աչքերիս մեջ, կարո՞ղ ես (15+ Photo)

Թե մեղավոր ես, մնում ես խոնարհ,
Բացում ես մեկեն սիրտ ու էություն,
Դու քո ոտքի տակ դառնում ճանապարհ
Եվ քեզ մաքրության եզերք ես տանում…

Картинки по запросу Նայի՛ր աչքերիս մեջ, կարո՞ղ ես (15+ Photo)

Աղջկա աչքեր… աչքե՜ր իմ սիրո,
Ճամփիս լույս տվող մոգեր լուսեղեն,
Թող ցավ չտեսած ձեր անեղծ սիրով
Իմ երազների դեմքը ողողեմ…

Картинки по запросу Նայի՛ր աչքերիս մեջ, կարո՞ղ ես (15+ Photo)