Ի՞նչ է Ճապոնիայի կայսրը հյուրասիրել Թրամփին

155

Տոկիոյում կայսերական պալատում դասական ֆրանսիական խոհանոցի համեղ ուտեստներ են հյուրասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա կնոջը:

Ճաշացանկում 6 ուտեստ է եղել, այդ թվում՝ «թագավորական կոնսոմե», «տյուրբո-ա-լյա-մյունյեր», «կոտ դե բիֆ», «աղցան դե Սայսոն», պաղպաղակ եւ դդմից ու խաղողից պատրաստված աղանդեր:

Թրամփն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը հանդիպում է Ճապոնիայի կայսրի հետ: