Սերբիայի նախագահը զգուշացրել է Կոսովոյում բախումների վերսկսման մասին

212

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը զգուշացրել է Կոսովոյում բախումների վերսկսման մասին, եթե մոտ ժամանակներս փոխզիջումային որոշում չկայացվի, հաղորդում է AP-ը:

Սերբիայի ազգայնականները հայտարարում են, որ Կոսովոյի հարցով ցանկացած փոխզիջում կդիտարկվի որպես դավաճանություն:

Վուչիչի խոսքով՝ սերբերը պետք է «ընտրեն քաղցր ստի եւ դառը ճշմարտության միջեւ»: Նա նշել է, որ «փոխզիջումը ոչ թե պարտություն, այլ հաղթանակ է»: