Եթե տղամարդն անում է այս 8 բաները, ապա դավաճանում է քեզ

209

Քեզ թվում է, թե տղամարդը դավաճանում է քեզ: Դու չես կարող բացատրել, թե ինչու ես այդպես կարծում, բայց ներսումդ որևէ բան ասում է՝«հեռու մնա նրանից»: Շատ հնարավոր է, որ դա նրա մարմնի լեզուն է ազդակներ ուղարկում քո ենթագիտակցությանը, և քո նյարդային համակարգը միանում է, երբ որևէ բան այնպես չի գնում:

Դու կարող ես զգալ սրտխառնոց, գլխացավ կամ գլխապտույտ՝ առանց հասկանալու պատճառը: Ահա մի քանի նշան, որ տղամարդը  դավաճանում է քեզ՝ ըստ նրա շարժումների:

Դավաճանության մասին խոսակցության ընթացքում նա դիպչում է ինքն իրեն: Եթե զուգընկերը դիպչում է իր մազերին կամ ուսերին, մինչ դու խոսում ես ծանոթի մասին, ով բռնվել է դավաճանության պահին, ապա հնարավոր է, որ նա ևս թաքցնելու բան ունի: Այդպես նա անհանգստանում է՝ արդյոք նմանատիպ հաջորդ պատմության հերոսը չի՞ դառնա:

Նա հաստատուն գլխով  է անում՝ «ոչ» ասելով: Այս ազդակը վերաբերվում է ոչ միայն դավաճանություններին, այլ բառացիորեն ցանկացած հարցի, որին կարելի է պատասխանել «այո» կամ  «ոչ»: Երբեմն ենթագիտակցությունը թույլ չի տալիս ստել:

Նա չի ուզում գրկախառնվել՝ սեքսից հետո: Եթե զուգընկերը հրաժարվում է քնքշանքներից՝ սեքսից հետո, ապա շատ հնարավոր է, որ նրա կյանքում կամ մեկը, ում հանդեպ նա ավելի մեծ էմոցիոնալ կապվածություն ունի: Եվ այդ մարդուն նա պատրաստ է վստահության նման մակարդակ ցուցաբերել: Բայց, իհարկե, նա կարող է պարզապես չսիրել գրկախառնություններ:

Նա մեջքիդ է դիպչում՝ գրկախառնության փոխարեն: Այդպես հաճախ է լինում, եթե չեն ուզում գրկախառնվել, հավանաբար ինքդ էլ քեզ այդպես վարվել: Դա պահն ավելի քիչ ինտիմ դարձնելու ենթագիտակցական ցանկություն է: Առավել կարևոր է ուշադրություն դարձնել այդ ազդակին, եթե առաջին հանդիպումների ժամանակ ամեն ինչ հիանալի էր: Եթե նա իրեն այդպես  է պահել հենց ծանոթության պահից, ապա, հնարավոր է, որ դու նրան այնքան էլ դուր չես գալիս:

Նա թաքցնում է ձեռքի ափերը: Մարմնի լեզվի փորձագետները կարծում են, որ երբ մարդիկ ցույց են տալիս ձեռքի ափերը, նրանք, սովորաբար, ասում են ճշմարտությունը: Իսկ եթե ձեռքերը թաքցրած են գրպաններում կամ սեղանի տակ, ապա դա կարող է խոսակցության ընթացքում անազնվության նշան լինել:

Նա ծածկում է բերանը, երբ խոսք է գնում վստահության մասին: Եթե դու նրա հետ խոսում ես դավաճանությունների ու վստահության մասին, ապա ուշադրություն դարձրու նրա բերանին: Եթե նա ծածկում է բերանը ձեռքով, ապա քեզ կիսաճշմարտություն կամ սուտ է սպասվում: Նույն բանը տեղի է ունենում նաև, եթե նա լարում է շուրթերը:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ