Տղամարդկանց 4 պահանջ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

285

Տղամարդիկ մշտապես փնտրում են իրենց  իդեալին, բայց, մի փոքր խորը մտածելու դեպքում, նրան կարելի է գտնել յուրաքանչյուր կնոջ մեջ: Ահա 5 որակ, որ կնոջը կարող են դարձնել այդպիսին:

Կինմուսա: Հիշո՞ւմ եք այս արտահայտությունը. «Բոլոր մեծագույն տղամարդկանց հետևում կանգնած է մեծագույն կին»։ Պատմությունը բազմաթիվ այդպիսի դեպքեր գիտի։ Այս կանայք ոգեշնչում էին իրենց տղամարդկանց, վստահում և հավատում նրանց ուժերին:

Կինոր հարմարավետություն է ստեղծումԱյսպիսի  կինը կարողանում է այնպիսի մթնոլորտ ստեղծել, ուր վերադառնալու ցանկություն է առաջանում։ Նրա մոտ միշտ հարմարավետ է, ջերմ, հանգիստ:

Կինսիրուհի: Այսպիսի կանայք գիտեն, թե ինչպես իրենց զուգընկերոջը պարգևել այն զգացողություններն ու տպավորությունները, որոնք պետք են նրան: Խոսքն առաջին հայացքից կարող է միայն ինտիմ հարաբերությունների մասին թվալ, իրականում ամեն ինչ կյանքի այլ բնագավառների էլ է վերաբերվում: Այս կանանց մեջ անջատված է «մայրիկի» ֆունկցիան:

Կինընկեր: Այս կինն ընդունում է իր տղամարդուն այնպիսին, ինչպիսին նա կա։ Այսպիսի կնոջ կողքին տղամարդը կարող է հանգիստ լինել: Այս հարաբերություններում զուգընկերները կիսում են համատեղ հետաքրքրություններ՝ թեկուզ մասնակիորեն։ Նրանք նաև իրար սեփական տարածություն ունենալու հնարավորություն են տալիս: