ՇՏԱՊ. ժամեր առաջ Երևանում «Մերսեդես»-ից կրակել են մարդկանց վրա. միայն իմանաք, թե ով է եղել կրակողը, ուղղակի կապշեք

27466

ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարած քաղաքացին հայտնել է,

որ Վաղարշյան փողոցի 3-րդ շենքի հետնամասում վիճաբանություն էր, «Մերսեդես»-ից կրակել են մարդկանց վրա և հեռացել․․․

Ժամը 14.40-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձեռքի և վզի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2000 թ. ծնված Ա. Ս.-ն, որը վնասվածքները ստացել է Վաղարշյան թիվ 1 շենքի մոտ․․․

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ին, նշված շենքի բակում ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ մի կողմից՝ 1972 թ. ծնված Տ. Ե.-ի, 1966 թ. ծնված Դ. Բ.-ի, 1994 թ. ծնված Ա. Բ.-ի և մյուս կողմից՝

1945 թ. ծնված Ս. Ս.-ի, 1971 թ. ծնված Ա.ր Ս.-ի և Ա. Ս.-ն, միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչեցրել են հայհոյանքներ՝

կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ ձեռքերով, իսկ Դ. Բ.-ն՝ դանակով հարվածներ են հասցրել միմյանց՝

պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Ա. Ս.-ն «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով արձակել է երկու կրակոց․․․

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված երկու պարկուճ: Ա.ր Ս.-ն ներկայացրել է ատրճանակը, Դ. Բ.-ն՝ դանակը․․․

Նշանակվել են դատաձգաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Վիճաբանության մասնակիցներին տրվել են ԴԲՓ որոշումներ:

Աղբյուր՝https://pastnews.pro/?p=6857