63-ամյա Սեյրանը 8 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո ներկայացել է ոստիկանություն

204

«Հետախուզում-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 63-ամյա Սեյրան Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011թ. նոյեմբերի 15-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի եւ 1-ին կետի մեղադրանքով: