Քիչ առաջ վատ լուր բոլորիս կողմից սիրված դերասան Սամվել Սարգսյանից. ինչ է պատահել…Դուռն են ջարդում, ներս մտնում ու…

210

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարվածությունը շարունակվում է, որն առավել սրվեց այն պահից, երբ թատրոնի դռները նորանշանակ տնօրենի առջեւ բացվեցին առանց նախկինի՝ Գայանե Կարապետյանի համաձայնության: Թատրոնում այսօր լուռ գործադուլ է: Մշակույթի նախարարության կողմից նշանակած ԺՊ-ին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ թատրոն մտցնելուց հետո 22 հոգանոց անձնակազմը հրաժարվում է աշխատել նրա հետ: Նախկին տնօրենի մեջ էլ ցանկություն է առաջացել ջրի երես հանել տարիների ընթացքում կուտակվածն ու մշակույթի նախարարության «քաղաքավարի» ճնշումներն իր ու թատրոնի նկատմամբ:

Այն, որ Խորեոգրաֆիայի թատրոնը տարիներ շարունակ անհասցե է եղել եւ Բայրոնի 5-ը ձեւական բնույթ է կրել՝ նոր բան չէ, սակայն այն, որ թատրոնի շենքի համար 8 տարի շարունակ պայքար է եղել մշակույթի նախարարության եւ Պետական գույքի կառավարման կոմիտեի միջեւ, թերեւս հայտնի չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը հայտնեց, որ թատրոնի կիսավեր այդ շենքի համար միշտ պայքար է եղել, սակայն վերանորոգել վթարային շենքը ոչ ոք չի ցանկացել: Նախկին տնօրենն ասում է, որ թատրոնի խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել ու անպատասխան է մնացել:

Գայանե Կարապետյանը վստահեցնում է՝ թատրոնը բացվել է ՌԴ ժողովրդական արտիստ, անվանի բալետմայստեր եւ հայտնի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի պատվին, ակնկալիքը եղել է Հայաստանում նրա միջոցով ստեղծել խորեոգրաֆիկ դպրոց: «Մաքսիմ Մարտիրոսյանը մինչեւ 2018 թվականը համարվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, սակայն չի աշխատել, իր գործառույթները կատարել է պարոն Սամվել Սարգսյանը, ընդ որում՝ անվճար: Մասքիմ Մարտիրոսյանը թատրոնից աշխատավարձ է ստացել Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Ամիրյանի պարտադրանքով: Ես, հարգելով նրա վաստակը, հարկ եմ համարել լռակյաց համաձայնվել»,-պատմեց Գայանե Կարապետյանը:

Նախկին տնօրենի վստահեցմամբ՝ հանուն ստեղծագործական նպատակի է համաձայնվել մտնել ծանր բեռի տակ, ընդունել մշակույթի նախարարության առաջարկն ու դառնալ ապագայի ոչ մի հեռանկար չունեցող թատրոնի տնօրեն. «Հասմիկ Պողոսյանն ինձ թասիբի գցեց, ասելով, որ եթե ես ու ամուսինս 1994 թվականին ԱՄՆ-ում ստեղծել ենք Մհեր Մկրտչյանի թատրոնը, ուրեմն այստեղ էլ կստեղծենք»:

Շարունակությունը՝ այստեղ