Բացահայտված է, թե ինչպիսի տղամարդկանց հետ են կանայք ավելի ուժեղ օրգազմ ապրում

161

Կանայք ավելի հաճախ եւ ավելի ուժեղ օրգազմ են ապրում լավ հումորի զգացումով զուգընկերոջ հետ։ Այս մասին հայտնում է Medical Express–ը՝ վկայակոչելով կատարված հետազոտությունը։

Փորձագետները պարզաբանել են, որ հումորի զգացումը կարեւոր դեր է խաղում սիրային հարաբերություններում եւ մերձեցնում է զուգընկերներին։ Խոսքը դրական հումորի մասին է, երբ զուգընկերները փորձում են, օրինակ, կատակով միմյանց քաջալերել։ Իսկ ահա ագրեսիվ հումորը, երբ մարդիկ ծաղրում են միմյանց, հակառակը, ունի բացասական էֆեկտ եւ կարող է հարաբերությունների խզման հանգեցնել։

Հետաքրքրական է, որ ընտանեկան զույգերի համար բնորոշ է միատեսակ հումորի զգացումը։ Սակայն մասնագետները նշում են, որ այդ հանգամանքը ամուսնության շարունակականության երաշխիք չէ։ Ինչ էլ լինի, կնոջ հումորի զգացումը իսկապես կարող է կայունացնել իրավիճակը, երբ տղամարդը դժգոհություն կամ սթրես է զգում։ Այսպիսով, բարի կատակը կօգնի տղամարդուն նվազեցնել անհանգստության մակարդակը։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ