Ինչպիսի ազդեցություն է ունենում առանց հաճույքի սեռական ակտը ձեր առողջության վրա. կարդացեք և զգուշացեք

265

Տարածված կարծիք կա, որ սեռական հարաբերություններից չբավարարված կնոջը մատնում է իր ագրեսիվ պահվածքը: Եվ դա, ըստ մասնագետների, հիմնավորված է: Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առանց օրգազմի սեքսը բերում է սթրեսային վիճակի, հանգեցնում մաստոպատիա և միոմա հիվանդություններին:

«Օրգազմի բացակայությամբ սեռական հարաբերությունը ոչ միայն ժամանակի կորուստ է, այլ նաև չարդարացված սթրես կնոջ օրգանիզմի համար»,- պնդում են բրիտանացի հետազոտողները: Բացի այդ, մասնագետները նշում են, որ զուգընկերների սեռական հարաբերություններում անօրգազմիան լուրջ սպառնալիքներ է ներկայացնում: Սեքսոլոգները ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը համարում են այն, որ կանայք անհարմար են զգում ասել, թե անկողնում իրենց ինչն է հատկապես դուր գալիս:

Պարզվում է, որ շատ կանանաց մոտ սխալ պատկերացումներ կան սեքսի մասին: Եթե սեռական ակտի ժամանակ կատարվելիքը կանանց կողմից համարվում է ճիշտ (այն, ինչ կարդացել կամ դիտել են ֆիլմերում), ապա նրանք երբեք չեն խնդրի զուգընկերոջը, որ նա փոխի այդ «օրինակը», եթե անգամ դրանից ոչ մի ֆիզիոլոգիական հաճույք չեն ստանում: Բացահայտ խնդրելուն այն, ինչ իրենց դուր է գալիս իրականում, կանանց խանգարում է ամենագլխավոր մտավախությունը` տղամարդը ճիշտ չի հասկանա ու կմերժի:

Օրգազմի ժամանակ կատարվում է բնական մաքրում. օրգանիզմից դուրս է գալիս կուտակված արյունը, ինչը նպաստում է ախտահարիչ բակտերիաների ոչնչացմանը: Մինչդեռ, առանց օրգազմի սեռական հարաբերությունները մեծացնում են ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սեռական մերձեցման ժամանակ կնոջ արյան մեջ արտադրվում են մեծ քանակությամբ էստրոգեններ, որոնք մղվում են դեպի սեռական օրգաններ և կաթնային գեղձեր: Օրգազմից հետո դրանց քանակն արագորեն կարգավորվում է. մոտ 7-12 րոպեից դառնում է սովորական: Բայց, եթե օրգազմ տեղի չի ունեցել, ապա արյան բնականոն հոսքը վերականգնվում է միայն մեկ ժամ հետո: Էստրոգեններով հագեցված կուտակվցած արյունը կարող է հանգեցնել մաստոպատիայի զարգացմանը և միոմետրիա հյուսվածքի աճին: Այս հյուսվածքով արգանդը երեսպատվելու արդյունքում առաջանում է միոմա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տվյալ հիվանդությամբ տառապող կանաց 68 %-ը չի ապրում օրգանիզմին անհրաժեշտ օրգազմներով ուղեկցվող կանոնավոր սեռական կյանքով:

Ի վերջո, օրգազմի բացակայությունը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա: Առանց հաճույքի սեռական ակտն առաջացնում է ընդհանուր ընկնճվածություն, վատ ինքնազգացում եւ դժգոհություն: Եթե կինն անընդհատ լինում է չբավարարված, ապա նա կարող է ունենալ նևրոզ և հիստերիկ ռեակցիաների դրսևորմամբ փսիխոզ, գլխացավեր ու դեպրեսիա:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ