3 միֆ «ԿԱՐՄԻՐ» օրերին սեքսով զբաղվելու մասին (լուսանկարներ)

409

Մենստրուալ ցիկլերն այնքան շատ են կամայական զույգի կյանքում, որ դրանց նկատմամբ անտարբեր մնալ չի լինում: Կանանց մեծ մասի համար դրանք ցավի, տարբեր անհարմարությունների ու ընդհուպ մինչեւ սգո օրեր են: Իսկ մի աղջիկ էլ, օրինակ, վերջերս ասաց, որ իր համար դրանք գրեթե տոնական օրեր են. նա իրեն ընդգծված կանացի, գեղեցիկ ու սեռաակտիվ է զգում այդ օրերին: Փաստորեն, լինում են մարդիկ, որ նույնիսկ նման «լիմոնային» օրերից տոն ու լիմոնադ են ստանում ու վայելում:

3 միֆ սեքս-ցիկլ զուգակցման մասին

1.Մենստրուացիայի ժամանակ լիբիդոն ցածր մակարդակի վրա է:

Իրականում, սա շատ անհատական է: Որոշ կանանց մոտ այս օրերն ընթանում են ցավերով, թուլությամբ, քնկոտությամբ ու կծկումներով, ու նրանց համար իրոք շատ բարդ է սեքսի մասին նույնիսկ մտածելը: Իսկ ոմանց համար էլ ցիկլը ուժերի կուտակում, լիբիդոյի բարձրացում է բերում: Ու սա բնականոն է:

2.Մենստրուալ ցիկլի ժամանակ սեքսն ուժեղացնում է ցավը:

Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է: Նախ, ինչպես նշվեց վերեւում, որոշ կանանց լիբիդոն բարձրանում է, հետո հեշտոցում արյան առկայությունը խոնավություն է ապահովում: Եվ վերջապես, օրգազմի ժամանակ արգանդի կրճատումն ակտիվացնում է մենստրուալ արտադրությունն ու արգանդից այդ ողջ հեղուկի արտազատումը: Իսկ այս ամենը թուլացնում է ցավի զգացողությունը:

3.Կարմիր օրերի ընթացքում սեքսն ազդում է ձվազատման սկսվելու ու ցիկլի տեւողության վրա:

Օրգազմի ժամանակ արգանդի կծկումներն իրոք կարող են ցիկլի ավարտն արագացնել: Բացի այդ, էնդոմետրիումի մեռուկացած բջիջների շերտազատումն արագացնում են նաեւ տղամարդու սերմնանյութի մեջ պարունակվող, արյունատար անոթների վրա ազդող պրոստագլանդինները: Չի բացառվում նաեւ հակառակ գործընթացը. եթե արնահոսության նկատմամբ հակում կա,  գրգռված վիճակում դեպի սեռօրգաններն արյան հոսքը կարող է երկարացնել ցիկլի տեւողությունը կամ հանգեցնել լիակատար արնահոսության: