Ողբերգական դեպք.. բոլորիս կողմից սիրված դերասան Սուրեն Փահլևանյանի հետ մեծ դժբախտություն է պատահել .. Ցավում ենք բոլորս

440

Սուրեն Փահլևանյանի Toyota-ն և 33-ամյա վարորդի Mercedes-ը․ կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 18 շենքի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Շահվերդյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 232 համարանիշի, 34-ամյա Սուրեն Փահլևանյանի վարած Toyota մակինիշի 36 AF 737 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանով Mercedes-ի ուղևոր Երևանի բնակիչ 30-ամյա Սոնա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կ․ Շահվերդյանը, ով Mercedes-ով բախվել է Ս․ Փահլևանյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Toyota-ին։

Ս․ Փահլևանյանը հեռուստասերիալներում հանդես եկող դերասան է։