«Ցավը իմն է, միայն իմը». Ամենամեծ կրծքերով մոդել Անչոկը՝ ամուսնու կորստի մասին. Կապշեք, երբ իմանաք, թե ով է եղել նրա մահացած ամուսինը

271

ՙՄոտ մեկ տարի առաջ Հայաստանի ամենասկանդալային եւ քննարկվող մոդելներից մեկը՝ Աննա Վանեցյանը, նույն ինքը՝ Անչոկը, հայտարարեց, որ ամուսնացել է եւ պատրաստվում է թողնել մոդելինգը՝ իր կյանքը նվիրելով ընտանիքին: Սակայն, ցավոք, մոդելի ընտանեկան երջանկությունը երկար չտեւեց… Ամռանը նա կորցրեց ամուսնուն: Անչոկի համար դժվար է խոսել սիրելիի մահվան թեմայով. «Մանրամասներ չեմ ցանկանում հաղորդել, ցավը իմն է եւ միայն իմը: Չեմ ուզում հետաքրքրասիրությունը բավարարելու համար խոսել ցավոտ թեմայի շուրջ»,-ասում է նա:

 

 

 

NEWS.am STYLE-ը Անչոկի հետ զրուցել է իր կյանքի դժվարին շրջանը հաղթահարելու, մոդելինգին վերադառնալու, իր արտաքինի եւ պլաստիկ միջամտությունների մասին հանրության կարծիքի եւ այլ թեմաների շուրջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աննա, գիտեմ, որ ծանր շրջանի միջով ես անցել. ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել ցավի դժվարությունը, եթե, իհարկե, ստացվել է…

 

 

 

Իհարկե, չեմ հաղթահարել, դա ցավ է, որն ինձ կուղեկցի ամբողջ կյանքում: Միայն ես գիտեմ, թե ինչ եմ զգում: Ինձ միայն ապրելու ուժ է տալիս այն միտքը, որ կարողանամ անել այն ամենը, ինչը չհասցրինք անել միասին: Իմ հրեշտակը վերեւում է, նա ինձ ուժ է տալիս, նա միշտ ուզում է, որ ես ժպտամ ու առաջ քայլեմ, հասնեմ իր, մեր, մեր փոքրիկ ընտանիքի երազանքին:

 

 

 

Անցած տարի նշեցիրոր դադարեցնելու ես մոդելային գործունեությունդԴա քո՞ ցանկությունն էրթե՞ ամուսինդ էր դեմ:

 

 

 

Ամուսինս այդպիսի կտրուկ ընտրության առաջ ինձ չէր կանգնեցրել. դա երկուսիս որոշումն էր: Ընտանիք կազմելն ինձ համար կարեւորագույն եւ լուրջ քայլ էր, եւ ոչ մի աշխատանք չէր կարող ավելի թանկ ու կարեւոր լինել:

 

 

 

Եթե չեմ սխալվումվերադարձել ես մոդելինգին

 

 

 

Մոդելինգին վերադառնալն ունի իր պատճառները… Նախ՝ սիրելի զբաղմունքը կօգնի ցրվել, բացի այդ՝ պետք է գումար վաստակել: Ունեմ նաեւ որոշ նախագծեր, հիմնականում կունենամ բարեգործական շրջագայություններ, ինձ հետեւող մարդիկ ավելի մանրամասն տեղեկություներ կիմանան շուտով:

 

 

 

 

 

 

Աննա, խոսենք քո կերպարի մասին, որը բավականին սկանդալային էինչպե՞ս ես վերաբերվում քո արտաքինի վերաբերյալ մարդկանց քննարկումներին:

 

 

 

Մոդելային բիզնեսում լինելու առաջին իսկ օրվանից եղել եմ քննադատությունների կենտրոնում: Կարծում եմ՝ հանրային մարդը միշտ պետք է պատրաստ լինի դրան: Երբեք նեգատիվորեն չեմ լցվել ինձ քննադատողների հանդեպ: Լինելով գիտակից մարդ՝ հասկանում եմ, որ խոսակցությունները կապված են կերպարիս հետ, իսկ երբ նույն քննադատողները ճանաչում են ինձ որպես անհատականություն, այլ ոչ որպես մոդել,  կտրուկ փոխում են այդ կարծիքը:

 

 

 

 

 

 

Հաճախ քննարկում են նաեւ քո արտաքինը, խոսում բազում պլաստիկ միջամտությունների մասին: Նման խոսակցությունները պարզաբանելու համար կնշե՞ս՝ մարմնիդ որ հատվածներ են ենթարկվել վիրահատության:

 

 

 

Թե անձիս, թե արտաքինիս վերաբերյալ խոսակցությունների մեծամասնությունը միֆ են: Երբեք չեմ թաքցրել, որ դիմել եմ քթի պլաստիկ վիրահատության: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, թե մինչեւ վիրահատությունն ինչպիսին է եղել քիթս, կարող են թերթել անձնական էջիս լուսանկարները: Այնտեղ տեղադրված են նաեւ լուսանկարներ, որոնցում բացարձակ միջամտություն իրականացրած չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ դիմել եմ շուրթերի ծավալի մեծացման, սակայն գրեթե երկու տարի ներարկում չեմ արել, եւ թեմային ծանոթ մարդիկ գիտեն, որ այդ դեպքում նյութը քայքայվում է մեկ տարվա ընթացքում: Իսկ ահա մյուս բոլոր պլաստիկ միջամտությունները, որոնք ինձ վերագրում են, չեն համապատասխանում իրականությանը:

 

 

 

 

 

 

Քեզ շատերն են սեքսուալ համարումմատնանշելով քո արտաքինըԸստ քեզ՝ կնոջը բավակա՞ն է միայն արտաքինըսեքսուալ լինելու համար:

 

 

 

Միանշանակ՝ ոչ: Խելացի եւ գրագետ կինն է սեքսուալ: Կինը պետք է ունենա հաճելի ձայն, լսելի խոսք, հեզություն, անսահման կանացիություն՝ տրված բնությունից: Իսկ գեղեցիկ արտաքին մեր օրերում կարող են ունենալ բոլորը:

 

 

 

Իսկ ուշադրության կենտրոնում լինելը քեզ դո՞ւր է գալիսթե՞ հոգնեցնում է:

 

 

 

Միանշանակ, հոգնեցնում է: Երբեմն ուզում եմ առանց շպարի, հարմար հագուստով, ուղղակի, զբոսնել երեկոյան Երեւանի փողոցներով, բայց հայտնիությունը դա թույլ չի տալիս:

 

 

 

 

 

 

Այժմ է՞լ ես ներկայանալու համարձակ ֆոտոշարքերով:

 

 

 

Ոճային փոփոխություններ կան ինձ մոտ, դա կապված է ավելի հասունանալուս հետ: Թիթիզ եւ գլամուրային աղջկա կերպարը փոխարինվել է հասուն, դասական ոճով բիզնես-լեդիի կերպարով:

 

 

 

Որպես դիզայներնորություններ ունե՞ս:

 

 

 

Ծրագրում եմ քաղաքի կենտրոնում բացել բուտիկ-ատելիե, սակայն դեռ վաղ է բացել փակագծերը:

 

 

 

 

 

 

Այժմ ի՞նչ է կատարվում կյանքումդ:

 

 

 

Երկարատեւ ստեղծագործական դադարից հետո բուռն կտրվեմ աշխատանքին, ուղեղումս միայն հետաքրքիր ծրագրեր են ու մտքեր, որոնք շուտով կիրագործեմ…

 

 

 

 

 

 

 

Շարունակությունն՝ այստեղ