Էրեբունու ոստիկանների բացահայտումը. Անհայտ անձը գողացել էր բուժքրոջ բջջային հեռախոսը

163

Մայիսի 25-ին մի ավագ բուժքույր հաղորդում է տվել, որ նախորդ օրը, օգտվելով աշխատասենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 82 հազար դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ 50-մյա մի տղամարդ: Գողություն կատարելու կասկածանքով մայիսի 26-ին նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն