Նախորդ շաբաթ Երեւանում արդեն իսկ 62 շուն է ստերջացվել. Քաղաքապետարանը դեղորայքի հավաստագիր է ստացել

161

Երեւանի քաղաքապետարանը ՀՀ կառավարությունից կենդանիների թմրեցման համար անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու հավաստագիր է ստացել: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերական խորհրդակցության ժամանակ:

Արդյունքում՝ նախորդ շաբաթ արդեն իսկ 62 շուն է ստերջացվել: Առաջիկա շաբաթներին քանակը կավելանա. նախատեսվում է աշխատանքները կազմակերպել նաեւ երկհերթ գրաֆիկով:

Նշվել է, նաեւ որ հունիսի 8-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու համար: