Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար կհայտարարվի բաց մրցույթ

178

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսպր՝ մայիսի 27-ին, հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հանձնարարել է աշխատանքներ տանել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ:

Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: