Fitch գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում

150

News.am

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը Հայաստանի համար հաստատել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշ «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ։

Ինչպես նշվում է գործակալության տեղեկությունում, Հայաստանի վարկանիշները հավասարակշռված են մակրոքաղաքականության հուսալի կառուցվածքով եւ բնակչության մեկ շնչի եկամուտների ավելի կայուն եւ պետական կառավարման լավ ցուցանիշներով, մյուս կողմից՝ պետական բարձր պարտքով եւ լարված հարաբերություններով հարեւան որոշ երկրների հետ։

Դրական կանխատեսումը վերաբերում է այն ինստիտուտներին, որոնք նպաստել են մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությանը քաղաքական փոփոխությունների ժամանակ, աճի ավելի ուժեղ հեռանկարներին նման այլ ցուցանիշների համեմատ եւ հավատարմությանը պետական պարտքի կրճատման միջնաժամկետ ծրագրին։ Արտաքին խոցելիությունները նորից  ի հայտ եկան ընթացիկ գործողությունների հաշվի դեֆիցիտի կտրուկ ավելացմամբ 2018-ին, թեեւ դա կարող է մասամբ արտացոլել վիճակագրական խնդիրները։

Fitch-ը կանխատեսում է դեֆիցիտի ավելացում մինչեւ ՀՆԱ 2,3 տոկոսով 2019-ին, ինչը շատ ավելի ցածր է ընթացիկ միջին «B» ցուցանիշից 4,3 տոկոսով։ Հարկային բարեփոխումների նախատեսված փաթեթը կհանգեցնի եկամուտների կորստի, ինչը կարող է փոխհատուցվել հարկերի վարչարարության վճռական միջոցներով։

Համաձայն Fitch- կանխատեսման՝ ընդհանուր պետական պարտքը կնվազի ՀՆԱ 55,5 տոկոսով 2019-ին եւ 54,5 տոկոսով 2020-ին։

Բարձր ներդրումային ակտիվությունը եւ մասնավոր սպառումը, որը խթանվում է վարկավորման կայուն աճով, հանգեցրել են տնտեսական աճի 5,2 տոկոսով 2018-ին, չնայած գյուղատնտեսության եւ հանքարդյունահանման ծավալների կրճատմանը։ Գործակալությունը կանխատեսում է իրական ՀՆԱ աճի դանդաղում 2019-ին մինչեւ 4,6 տոկոս, եւ 4,5 տոկոս 2020-ին։

Դրամական փոխանցումների ավելի  ցածր ցուցանիշները, հավանաբար, կհանգեցնեն մասնավոր սպառման նվազման, թեեւ հարկային քաղաքականության զսպիչ գործոնները աստիճանաբար անհետանում են։ Օտարերկրյա տնօրինության տակ գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շինարարության պոտենցիալ վերականգնումը ստեղծում է բարձր ռիսկ մեր տնտեսական կանխատեսման համար։

Fitch-ի փորձագետները նշում են, որ նոր վարչակազմը, ըստ երեւույթին, կողմնակից է կառուցվածքային բարեփոխումների իրականացման, ներառյալ պայքարը կոռուպցիայի դեմ, կառավարման եւ պետական ֆինանսների կառավարման բարելավումը, ինչպես նաեւ պայքարը մենաշնորհների դեմ։ Նախկին նախագահ Քոչարյանին վերջերս ազատ արձակելը հանգեցրել է լարվածության վարչապետի եւ դատական համակարգի հարաբերություններում եւ կարող է բերել այն բանին, որ կառավարությունն առաջնահերթ կհամարի դատական համակարգի բարեփոխումը։ Ադրբեջանի հետ վաղեմի հակամարտությունը Ղարաբաղի հարցում պոտենցիալ առումով կարող է սրվել, Հայաստանը նաեւ փակ սահմաններ ունի երկու հարեւանների հետ։