Անկանոն սեռական կյանք. ինչպիսի վնաս կարող է այն հասցնել առողջությանը

254

Անկանոն սեռական կյանքը բազմակի զուգընկերեների հերթափոխմամբ համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այսպիսի աղջիկները ունենում են բազմաթիվ սեռական զուգընկերներ, որոնց հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, ում հետ սեռական հարաբերությունը առաջինը և վերջինն է: Խոսքը չի գնում մարմնավաճառության մասին, որովհետև սեռական այս վարքի հիմքում ոչ մի դեպքում ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Ոչ էլ նրանց առաջնորդում է սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` մեծ մաս դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:

Սեռական վարքի այս խանգարումը անպատասխանատվության մեծ բեռ է կրում իր մեջ, քանի որ այս աղջիկները  հաճախ ձեռք են բերում որևէ սեռավարակ/ներ և տարածում են այն իրենց զուգընկերների շրջանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ կինը դիմում է բժշկին` իր անպատասխանատվության պատճառով նա հաճախ մնում է թերի բուժված և սեռավարակը շարունակում է թաքուն ապրել նրա օրգանիզմում, ձեռք բերելով քրոնիկական ընթացք: Շատ դեպքերում այս աղջիկները հետագայում ունենում են անպտղության խնդիր, հատկապես եթե ընդհատել են անցանկալի հղիությունները:  Բարձր է ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը, երբեմն նույնիսկ դիմում են թմրանյութերի օգտագործմանը:
Իսկ ինչո՞ւ է  աղջկա սեռական կյանքը ձեռք բերում նման ընթացք, արդյոք սա ժառանգական նախատրամադրվածություն է, թե կյանքի անբարեհաջող  հանգամանքներն են «մեղավոր»: Մեր կլինիկական փորձը ցույց է տալիս, որ նման վարքի աղջիկները ունեն աձի սահմանային տիպ, իսկ դա նշանակում է հուզական անկայունություն, ներքին մղումով գործելու վառ արտահայտված միտում, առանց հետևանքները հաշվի առնելու: Միջավայրի ազդեցությունը հեշտությամբ կարող է հրահրել վարքային «պայթյունների», նրանք դյուրագրգիռ են, դժվարանում են իրենք իրենց տիրապետել: Մյուս կողմից այս աղջիկներն ունեն անինքնավստահության զգացում և իբրև անլիարժեքության դեմ պայքարի միջոց ընտրել են իրենց սեռի գրոտեսկային ընդգծումը, քանի որ համարում են, որ տղամարդուն գրավում են  կրքոտ, սեռազգայուն և  մուլտիօրգաստիկ կանայք: Այն պատճառով, որ այս աղջիկներն ի վիճակի չեն կայուն փոխհարաբերություններ ստեղծել, նրանց «կյանքի ընկերը» երկար չի դիմանում իրենց կողքին և հեռանում է: Սա իր հերթին ավելի է խորացնում թերարժեքության զգացումը, հուսահատության մեջ հայտնվելով նրանք սկսում են իմպուլսիվ կերպով` առանց իրենց հաշիվ տալու փոխարինել մի տղամարդը մյուսով:  Սեռական կապերը նրանց կյանքում դառնում են ինքնահաստատման և թերարժեքության խորը զգացումից ձերբազատման կարևոր միջոց:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ