Ինչու են տղամարդիկ խուսափում պահպանակ օգտագործելուց

353

Sexology.am

Սեքսոլոգիական պրակտիկայում մենք հաճախ ենք հանդիպում դեպքեր, երբ տղամարդիկ ուղղակի հրաժարվում են պահպանակից. Որքան էլ զարմանալի է, բայց որոշ տղամարդիկ (ինչու չէ նաև կանայք) այն համարում են անարգանք, վիրավորանք զուգընկերուհու նկատմամբ,հաճախ տղամարդիկ պահպանակ չկիրառելը մեկնաբանում են սեքսուալ զգացողությունների թուլացմամբ. (այստեղ պետք է չհամաձայնել,քանի որ կան սիլիկոնային քսուքներով լատեքսային պահպանակներ, որոնք լիովին պահպանում են բնական զգացողությունները) ,իրավիճակային գործոններով (անհարմարություն,սեքսի անպատեհ ժամանակ):

Կանայք իհարկե այս հարցում առավել պահանջկոտ են.հաճախ նրանք գերադասում են տարբեր քսուքներով,արոմատիզատրներով, անհարթություններով,բեղիկներով պահպանակներով էքսպերեմենտները (կանանց էրոտիկ երևակայությունը առավել զարգացած է): Այս բոլոր հավելումները օգնում են մաքսիմումի հասցնել սեռական հարաբերության ժամանակ փսիխոսեքսուալ բավականությունը: Իհարկե այստեղ չպետք է մոռանալ հոտավետ նյութերի և հավելանյութերի ալերգիզացնող կողմնակի էֆեկտի մասին, եթե կնոջ կամ տղամարդու լորձաթաղանթները ունեն գերզգայնություն տվյալ նյութերի նկատմամբ:

Պահպանակը մինչև այժմ մնում է անցանկալի հղիություններից և սեռական ճանապարհով տարածվող ինֆեկցիաներից պաշտպանվելու ամենաանվնաս մեթոդը:Արդյունավետությունը օգտագործման տեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում բավականին բարձր է(գիտությունը դեռևս չի ստեղծել առավել անվնաս մեթոդ): Այն հաճախ կարող ենք խորհուրդ տալ այն դեպքերում, երբ կնոջը, բժշկական նկատառումներից ելնելով, հակացուցված է հորմոնալ և ներարգանդային պարույրների կիրառումը(բեղմնականխման էֆեկտը բարձրացնելու համար կիրառվում են սպերմիցիդ քսուքներ պարունակող պահպանակներ):

Տարբեր տեսակի պահպանակները նաև կիրառվում են որպես բուժման միջոց.օրինակ տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքման ժամանակ խորհուրդ են տրվում անէսթետիկներ(բենզոկային,քսիլոկային) պարունակող պահպանակները, որոնք լիարժեք են դարձնում սեռական ակտի տևողությունը:
Պետք է նկատել, որ Հայաստանում որոշակի քաոսային իրավիճակ է տիրում.

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ