Արտյոմ Խաչատրյանը լավ կանի սեփական մաղձը խեղդի ինքն իր մեջ.հասարակությանը հեռու պահելով իր անհեթեթ քաղաքական կանխատեսումներից

185

Հակոբ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երբ մարդ ինքնին իրենից ոչինչ չի ներկայացնում,սակայն դրա հետ մեկտեղ ունի ինչ որ ամբիցիաներ և հավակնություններ չարիք է դառնում հասարակության համար, քանզի հասարակությունը ստիպված է լինում ամեն օր շնչել նրա՝ տարիների ընթացքում կուտակված մաղձը: Ասվածի վառ օրինակ է Արտյոմ Խաչատրյանը, ով իրեն պատկանող shame.am խայտառակության հասնող անմակարդակ կայքում պարբերաբար հրապարակում է ինչ-ինչ անհեթեթություններ, սպասելով նոր տիրոջ ի հայտ գալուն: Արտյոմ Խաչատրյանին իրականում շատ դժվար է հանդիպել սթափ վիճակում, նրա քաղաքական կանխատեսում կոչվածները կարդալուց հետո էլ ավելի ենք համոզվում դրանում: Քանզի սթափ, որոշակիորեն ադեկվատ մարդը չէր կարող նման զառանցանքներ գրել: Բայց դե սա Արտյոմ Խաչատրյանն է և նման ցածրակարգ գործելաոճը նրա պարագայում նորմալ է, պարզապես խնդիրը կայանում է նրանում որ սրա նմանները ապականում են քաղաքական դաշտը: Արտյոմ Կարապետյանը պետք է վերջապես հասկանա որ նոր տեր գտնելը գնալով ավեելի ու ավելի դժվար է դառնալու իր համար, քանզի բոլորն են հասկանում, որ իր նմանները իսկական պատուհաս են դառնալու յուրաքանչյուր համար: Այնպես որ Արտյոմ Խաչատրյանը լավ կանի սեփական մաղձը խեղդի ինքն իր մեջ, և իրեն հեռու պահի քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից: