Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոտ դ’իվուարը մրցում էր Նիգերիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կոտ դ’իվուարի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին կեսում Նիգերիայից հաշիվը բացեց Ուիլյամ Տրոստ-Էկոնգը։ 62-րդ րոպեին Ֆրանկ Կեսյեն հավասարեցրեց խաղի հաշիվը։
81-րդ րոպեին Սեբաստիան Հալերի խփած գոլը հաղթանակ պարգևեց Կոտ դ’իվուարի հավաքականին։