1or.am-ը գրում է.
Ամանորից առաջ ամփոփվել են «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխության արդյունքները՝ սպառողների քվեարկության միջոցով, տասը անվանակարգում։
Եթե այլ անվանակարգերում հաղթողները տարիներ, անգամ տասնամյակներ շարունակ գործունեություն ծավալող ընկերություններն են, օղու արտադրության առումով ուշագրավ արդյունք է գրանցվել. հաղթող է ճանաչվել բավականին մրցակցային այդ ոլորտում համեմատաբար նորեկ «Նալբանդյան» բրենդը։
Գործարար Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ընկերությունը շռնդալից մուտք էր գործել ալկոհոլային խմիչքների շուկա, և «էլիտար» կամ «պրեմիում դասի» ալկոհոլային խմիչքների սեգմենտում դարձել ամենաշատ պահանջարկ ունեցողը: «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ընկերությունը գործունեություն ծավալում է 2002 թվականից, բազմաթիվ ոլորտներում՝ համակցված կերերից մինչև բեռնափոխադրումներ, հյուրանոցային բիզնեսից՝ սննդի արտադրություն, և բոլոր ոլորտներում էլ նշանակալի հաջողությունների է հասել։
Նշենք, որ «Նալբանդյան» օղիները «International Quality mark Dubai 2023» մրցանակաբաշխությանն էլ արժանացել են «գրան-պրիի»: Օղին այնքան մեծ հաջողություն է վայելում, որ շուկայում հայտնվել են «by Nalbandyan» օղիների կեղծ տարբերակները։ Օրիգինալը կարելի է տարբերակել հատուկ հոլոգրաֆիկ նշանով, եզակի տպագրությամբ, հատուկ կոդավորումով։
Աննա Մանուկյան