Վիճшբшնnւթյnւն, ծեծկռտnւք և դшնшկшհшրnւթյnւն` Ալավերդիում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասից ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ոստիկանության Թումանյանի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:

Պատանու հայրը, որի գլխի շրջանում ակնհայտ երևում էին վնասվածքներ, ոստիկաններին հայտնել է, որ ինքն ու որդին վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ:

Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում երեք երիտասարդներ անձնական հարցերի շուրջ պարզաբանումների համար գնացել են հիվանդանոց տեղափոխված պատանու տան մոտ և դուրս կանչել նրան:

Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում հարվածներ են հասցրել նրան: Քիչ անց վիճաբանությանը միջամտել է պատանու հայրը: Փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում էլ 16-ամյա պատանին դանակով խփել է հիվանդանոց տեղափոխվածին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 16-ամյա պատանին ներկայացել է բաժին: Նա խոստովանել է արարքը և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ու 16-ամյա պատանին ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: