Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք։

Նոյեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7մ/վ, նոյեմբերի 18-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։

Նոյեմբերի 20-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։