26-ամյա պարեկը մահացել է

10

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով վարորդը մահացել է, տեղեկացնում է shamsyan.com-ը։
«Այսօր` ժամը 06:20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Իմելս Ժամհարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե արգելապատնեշին, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց ԲԿ-ի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակում։